Չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ այս պաշտոնից. Ռուբեն Հայրապետյանն իր հրաժարականի մասին

Armenpress 14:24, 12 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

«Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական պաշտոն է, ոչ թե քաղաքական: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ձեր, կամ մեկ ուրիշի ասելով պետք է հրաժարական տամ: Ես խնդիր ունեմ լուծելու, և երբ լուծեմ խնդիրը, կգնամ: Եվ չկա մի մարդ, ով կպարտադրի ինձ հեռանալ այս պաշտոնից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:

2002 թվականին Հայաստանի ֆուտբոլային ընտանիքը Ռուբեն Հայրապետյանին ընտրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: 2006, 2010 և 2015 թվականներին Ռուբեն Հայրապետյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am