ՀՀ նախագահն Արարատ Միրզոյանին նշանակել է ՀՀ առաջին փոխվարչապետի, Տիգրան Ավինյանին՝ փոխվարչապետի պաշտոններում

Armenpress 18:42, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ փոխվարչապետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը նշանակումների մասին որոշումները կայացրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am