Մխիթարյանի հետ մարզվելու հնարավորությունը վաճառվել է 7500 ֆունտով  

Armenpress 14:09, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում նախօրեին կայացավ «Արսենալ» ֆուտբոլային ակումբի բարեգործական երեկոն, որի ընթացքում հավաքված ամբողջ գումարը կծառայի բարեգործությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս մասնակցել է երեկոյին: Հայ կիսապաշտպանի հետ մեկ ժամ մարզում անցկացնելը արժեցել է 7500  ֆունտ:

Բարեգործական երեկոյի ամբողջ ընթացքում հավաքվել է 442 հազար 734 ֆունտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am