1000х90.jpg (78 KB)

Հայկ Մարտիրոսյանը՝ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթող

Armenpress 12:45, 10 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 144 շախմատիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տոնական մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: 5 շախմատիստ վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 2-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 2-րդը դարձավ Զավեն Անդրիասյանը, իսկ Հայկ Վարդանյանը եզրափակեց լավագույն եռյակը:  Մրցաշարում լավ հանդես եկավ նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով առաջին հինգ տուրում տարել էր միայն հաղթանակներ և Հայկ Մարտիրոսյանի ու Զավեն Անդրիասյանի հետ միասին գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին երկու տուրում Սարգսյանը պարտություն կրեց և գրավեց միայն 11-րդ հորիզոնականը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am