1000х90.jpg (78 KB)

«Արսենալ»-ը պարտվեց «Լեսթեր»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Armenpress 00:40, 10 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Լեսթեր»-ին (3:1):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին՝ 15-րդ րոպեին, «Արսենալ»-ի ֆուտբոլիստներից Մավրոպանոսը սեփական կիսադաշտում վերջին հույս խախման պատճառով կարմիր քարտ ստացավ: Սակայն դրանից մեկ րոպե առաջ «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները բացել էին հանդիպման հաշիվը: Բայց երկրորդ կեսի 53-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը գեղեցիկ գոլով վերականգնեց հաշվի հավասարությունը:

Երկրորդ կեսի 74-րդ րոպեին Մխիթարյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վարդին՝ հաշիվը դարձնել 2:1: «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները խփեցին նաև երրորդ գնդակը հանդիպան վերջին րոպեներին: Աչքի ընկավ Մարեժը:

Հաջորդ հանդիպումը «Արսենալ»-ը կանցկացնի մայիսի 13-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am