Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Armenpress 22:13, 9 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Մարկոս Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում «Ակտոբե»-ն մրցելով «Ժետիսու»-ի հետ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին եղել թիմի մեկնարկային կազմում, մասնակցել է ամբողջ խաղին և դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Իսկ ահա «Ժետիսու»-ի կազմում Հայաստանի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է խաղին մինչև 72-րդ րոպեն:

Այս տուրից հետո «Ակտոբե»-ն շարունակում է մնալ վերջին հորիզոնականում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am