Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Եռատոնին նվիրված  հանդիսավոր երեկոյին

Armenpress 18:48, 8 Մայիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառման սկզբում զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Այնուհետեւ տեղի է ունեցել Եռատոնին նվիրված համերգ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am