Գորիսում ավարտին է մոտենում ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը  

Armenpress 12:37, 7 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսում ավարտին է մոտենում Հայաստանի դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղացված 12 տուրից հետո աղյուսակը 38 միավորով գլխավորում է Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի թիմը: Վաղարշապատի N12 դպրոցի թիմը առաջատարին զիջում է միայն կես միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակող Երևանի N19 դպրոցի թիմն իր ակտիվում գրանցել է 33.5 միավոր:

ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադան անցկացվում է 2006 թվականից: Օլիմպիադային մասնակցում են նախընտրական փուլերը հաղթահարած 18 դպրոցների թիմերը ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից և Ջավախքից:

 Մրցաշարն անցկացվում է հետևյալ ժամակարգով՝ 10 րոպե ամբողջ պարտիայի համար՝ 5 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am