Ազատ ոճի ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Armenpress 11:51, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում  մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը կմրցի Անդրեյ Դուկովի (Ռումինիա) հետ: 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակիչում կմրցի Վրաստանի ներկայացուցիչ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլու հետ: 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանի մրցակիցը կլինի Մաքսիմիլիան Աուսերլեիտները (Ավստրիա): 79 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանի մրցակիցը ֆինն Հենրի Սելենիուսն է: 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոևի մրցակիցը ադրբեջանցի Նուրմագոմեդ Հաջիևն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am