Twitter-ն օգտատերերին խորհուրդ Է տվել փոխել նշանաբառերը

Armenpress 11:37, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ի աշխատակիցներն օգտատերերին խորհուրդ են տալիս նախազգուշական նկատառումներով փոխել նշանաբառերը, քանի որ դրանք անսարքությունների պատճառով պահվել են անհամապատասխան ձեւով: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է մայիսի 3-ին սոցցանցի պաշտոնական բլոգում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզաբանվում Է փաստաթղթում, նշանաբառերը, առկա կանոնների համաձայն՝ պետք Է գրանցվեն ծածկագրված տեսքով, եւ Twitter-ի աշխատակիցներից ոչ մեկը չի կարող դրանք տեսնել: «Մենք վերջերս հայտնաբերել ենք անսարքություն, որի պատճառով ներքին պահոցում նշանաբառերը պահվել են չծածկագրված տեսքով,- նշված Է հայտարարության մեջ:- Մենք շտկել ենք անսարքությունը եւ մեր հետաքննության արդյունքներով չեն հայտնաբերվել այն բանի վկայություններ, թե որեւԷ մեկը տվյալներ մուտք գործելու հնարավորություն Է ստացել կամ դրանք օգտագործել Է ոչ պատշաճ կերպով»:

Ընկերությունն օգտատերերին խորհուրդ Է տալիս այնուամենայնիվ նախազգուշության նպատակով փոխել նշանաբառերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am