Սելին Դիոնը թողարկել Է «Դեդփուլ 2» մարտաֆիլմի համար ձայնագրված Ashes երգի հոլովակը

Armenpress 11:22, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգչուհի Սելին Դիոնը թողարկել Է «Դեդփուլ 2» մարտաֆիլմի համար ձայնագրված Ashes երգի հոլովակը: Տեսահոլովակը հրապարակված Է երգչուհու YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երաժշտական տեսանյութում Դեդփուլը (դիլոգիայում նրան մարմնավորում Է Ռայան Ռեյնոլդսը) հայտնվում Է բարձրակրունկներով ու պարում Դիոնի շուրջը: Հոլովակի ավարտին նա երգչուհուց պահանջում Է կոմպոզիցիան կատարել ավելի վատ. «Սա «Դեդփուլ 2»-ն Է, այլ ոչ թե «Տիտանիկ»-ը: Ի պատասխան Դիոնը գործող անձին անվանում Է Սարդ-մարդ եւ հրաժարվում վերանկարահանել հոլովակը:

50-ամյա Սելին Դիոնն առավել հայտնի Է My Heart Will Go On երգով, որը դարձել Է «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը: Մարտ ամսին երգչուհին չեղարկել Է իր բոլոր համերգները լսողության հետ առաջացած խնդիրների պատճառով: Ռեժիսոր Դեւիդ Լիթչի «Դեդփուլ 2»-ը 2016 թվականի կինոնկարի սիքվելն Է եւ «Իքս մարդիկ» կինոշարքի 12-րդ ֆիլմը: Սպասվում Է, որ ժապավենը ռուսական վարձույթ դուրս կգա մայիսի 17-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am