Մաքսիմ Մանուկյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Armenpress 21:23, 2 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ  Մանուկյանն առաջին անգամ իր կարիերայի ընթացքում դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 82 կգ քաշային կարգի եզրափակչում Մանուկյանը մրցում էր բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ: Աշխարհի չեմպիոնը հաղթեց մրցակցին 9:0 հաշվով:

Մաքսիմ Մանուկյանը 2017 թվականի Փարիզում կայացած աշխարհի առաջնության ժամանակ դարձավ ոսկե մեդալակիր: Մանուկյանը նաև մասնակցել է 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերին:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում: Այն մեկնարկել է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի6-ին: Հայաստանն այս առաջնությանը ներկայացելէ  7 մարզիկով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am