Ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Armenpress 19:47, 2 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգի երրորդ տեղի համար գոտեմարտի Ասլանյանը մրցեց լեհ Դավիդ Կարեցինսկու հետ: Հայ ըմբիշը հաղթեց 7:2 հաշվով:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում: Այն մեկնարկել է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի6-ին: Հայաստանն այս առաջնությանը ներկայացելէ  7 մարզիկով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am