Արցախի նախագահը հանդիպել է բանակի բարձրագույն հրամկազմի հետ

Armenpress 15:38, 2 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են երկրի պաշտպանունակությանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում տիրող իրավիճակին:

Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ այլ պատասխանատուներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am