Վալերի Գերգիեւը նշում Է ծննդյան 65-ամյակը

Armenpress 14:23, 2 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարիինյան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւը նշում Է ծննդյան 65-ամյակը: Հոբելյանի առթիվ նրան շնորհավորել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ին այս մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Թե՛ Ռուսաստանում եւ թե՛ ամբողջ աշխարհում ձեզ ճանաչում են որպես ականավոր դիրիժորի, աշխարհի առաջատար երաժշտական թատրոններից մեկի ղեկավարի, որպես հիանալի ստեղծագործողի, սիրված աշխատանքով տարված մարդու»,- նշված Է շնորհավորական հեռագրում:

Վալերի Գերգիեւը ՌԴ-ի ժողովրդական արտիստ Է (1996), ՌԴ-ի Պետական մրցանակի դափնեկիր գրականության եւ արվեստի բնագավառում (1993) եւ հումանիտար գործունեության բնագավառում (2015):

Արժանացել Է Հայաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի մի շարք պետական պարգեւների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am