ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

Armenpress 13:19, 29 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

«Արմենպրես»-ի թղթակիցը Ազգային ժողովից հայտնում է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի մոտ մուտք գործելուց առաջ Փաշինյանը հրաժարվել է նշել այցի նպատակը:

Մինչ այդ կայացել է ՌԴ Պետդումայի պատվիրակության և «Ելք» խմբակցության հանդիպումը: 

«Արմենպրես»-ը կներկայացնի մանրամասներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am