ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները երկրում իրադրության կարգավորումը տեսնում են սահմանադրության շրջանակում

Armenpress 14:59, 27 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրի ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը: Նախագահը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման մասին:

Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am