«ԷկզոՄարս-TGO» զոնդն ստացել Է Մարսի առաջին գունավոր լուսանկարները

Armenpress 13:43, 27 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-եվրոպական «ԷկզոՄարս-TGO» զոնդում տեղակայված CaSSIS խցիկն ստացել Է Մարսի մակերեւույթի առաջին լիագույն լուսանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Բեռնի համալսարանի մամուլի ծառայությունը:

«ԷկզոՄարս-TGO» ռուս-եվրոպական համատեղ առաքելությունը կարմիր մոլորակի մերձակա տարածություն Է ժամանել 2016 թվականի հոկտեմբերի 19-ին: Առաքելության ուղեծրային մասը հաջողությամբ Է կատարել Մարսին մերձենալու եւ կայուն ուղեծիր դուրս գալու խնդիրը, իսկ «Սկիապարելլի» ցուցադրական մոդուլի վայրԷջքը Մարսի հասարակածի մերձակա Միջօրեական սարավանդում ավարտվել Է անհաջողությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am