«Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Ատլետիկո»-ի հետ

Armenpress 00:57, 27 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ,  27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը և Մադրիդի  «Ատլետիկո»-ն փոխանակվեցին մեկական գնդակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում կայացած առաջին խաղում «զինագործներին» հաջողվեց առաջինը գրավել մրցակցի դարպասը, բայց միայն հանդիպման երկրորդ կեսին: Առաջին 45 րոպեներին թիմերին այդպես էլ չհաջողվեց օգտագործել հնարավորությունները: 61-րդ րոպեին «Արսենալ»-ի կազմում աչքի ընկավ Լակազետը: Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց ետ բերել մեկ գնդակի տարբերությունը: 82-րդ րոպեին Անտուան Գրիզմանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հանդիպումն  ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից դեռ չի ապաքինվել և իր թիմի կազմում հայտավորված չէր:

Կիսաեզրափակիչի մյուս խաղում Մարսելի «Օլիմպիկ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Զալցբուրգ»-ի դարպասը:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am