Կառավարությունն աշխատում է բնականոն ռեժիմով. Վահան Մարտիրոսյան

Armenpress 16:47, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության անդամները բնականոն ռեժիմով շարունակում են աշխատել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:

«Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել, մինչև, եթե որոշեն նոր ընտրություններ անցկացնել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մարտիրոսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում լուրերին, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական պիտի տա,  Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Ցանկացած բան կարելի է այսօր ասել, բայց կարևորը, որ կառավարությունն աշխատում է»:

Կաշխատի՞ Մարտիրոսյանը կառավարությունում, եթե իշխանափոխություն լինի, և իրեն էլ առաջարկ լինի, նա պատասխանեց. «Եթե-ներով եկեք չխոսենք, ես բոլորին էլ հորդորում եմ աշխատել»: Միաժամանակ, Մարտիրոսյանն ասաց, որ ՀՀԿ-ից «Իմ քայլը» շարժում տեղափոխվողներ չկան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am