Բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը և Պատրիկ Նիլսենը հանդիպել են  

Armenpress 16:04, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է առաջիկա մրցակցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի ''Բադեն'' արենայում: Այսօր՝ ապրիլի 26-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Օֆֆենբուրգում: Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 28-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:  Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am