Ազնավուրի ինքնազգացողությունը լավացել Է, նա արդեն ժամանել Է Փարիզ

Armenpress 15:55, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը լավացել Է, ապրիլի 26-ին նա Փարիզ Է ժամանել Ռուսաստանում նշանակված համերգների չեղարկումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտիստի ներկայացուցիչները:

Ապրիլի 25-ին Ազնավուրին, որի 94-ամյակը կլրանա մայիսին, անբավարար ինքնազգացողության պատճառով հիվանդանոց են տեղափոխել Պետերբուրգում համերգի փորձի վայրից: Նրա համերգը հետաձգվել Է 2019 թվականի ապրիլ: Բացի այդ, չեղյալ Է հայտարարվել արտիստի ապրիլի 28-ի ելույթը Կրեմլի պալատի բեմում, ինչի մասին հաղորդվում Է հարթակի պաշտոնական կայքում:

«Պարոն Ազնավուրի ինքնազգացողությունը նորմալացել Է: Բռնվել Էր նրա մեջքը, բայց այժմ նա իրեն լավ Է զգում»,-ասել Է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ արտիստն արդեն ժամանել Է Փարիզ:

Պատասխանելով այն հարցին, թե երգիչը հիվանդանոց պառկելու Է արդյոք Փարիզում, Ազնավուրի ներկայացուցչն ասել Է. «Դրա անհրաժեշտությունը չկա»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am