Ջորջ Մարտինը նոյեմբերին գիրք լույս կընծայի՝ կապված «Սառցի եւ հրո երգը» զրուցավեպի հետ


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը մտադիր Է այս տարվա նոյեմբերին լույս ընծայել նոր գիրք՝ կապված «Սառցի եւ հրո երգը» (A Song of Ice and Fire) վիպերգական զրուցավեպի հետ, որի վրա Է հիմնված «Գահերի խաղը» հեռուստասերիալը: Ապրիլի 25-ին այս մասին հեղինակը հայտնել Է իր բլոգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում Մարտինը նշել Է, որ զրուցավեպի վեցերորդ մասի վրա աշխատանքը, որն ստացել Է «Ձմռան քամիները» (The Winds of Winter) անվանումը, ընթացիկ տարում չի ավարտվի: Նոր գիրքը կկոչվի «Արյուն եւ հուր» (Fire and Blood): Սա այն պատմությունների ժողովածուի երկու հատորներից առաջինն Է, որոնք ծավալվում են Մարտինի հորինած աշխարհում: Թե երբ լույս կտեսնի երկրորդ հատորը, ինչպես նաեւ ինչպես այն կկոչվի, առայժմ չի ճշտվում: Ջորջ Մարտինն ամերիկացի գրող Է, սցենարիստ, պրոդյուսեր եւ խմբագիր, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր: Նա առավել մեծ հռչակ Է ձեռք բերել «Սառցի եւ հրո երգը» մատենաշարի շնորհիվ: Դրա Էկրանավորումը՝«Գահերի խաղը», մեծ ժողովրդականություն Է վայելում աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am