Աֆղանցի աղջիկը ծնողների ցանկությամբ ավելի քան տասը տարի տղա Է ձեւանում

Armenpress 17:27, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի բնակչուհի Սիթարե Վաֆադարն ավելի քան տասը տարի ստիպված Է եղել տղա ձեւանալ հանուն ծնողների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV լրատվական պորտալը:

18-ամյա Վադաֆարը, որն ապրում Է երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի գյուղերից մեկում, ունի հինգ քույր եւ ոչ մի եղբայր, ուստի ծնողները որոշում են ընդունել նրան դարձնել բաչա-պոշ, այսինքն՝ աղջիկ, որը տղամարդու հագուստ Է կրում եւ տղամարդու պարտականություններ կատարում: Աղջկան չԷին ստիպում մաքրություն անել եւ կերակուր պատրաստել, սակայն ութ տարեկանից նա շաբաթվա մեջ վեց օր հոր հետ միասին աշխատում Էր աղյուսի գործարանում, որպեսզի մարեն դրա տիրոջ հանդեպ ունեցած պարտքը:

«Ես երբեք չեմ Էլ մտածում, որ աղջիկ եմ»,- լրագրողներին խոստովանել Է Վադաֆարը: Նրա խոսքով՝ բանվորների մեծ մասը չգիտի, որ ինքն աղջիկ Է, եւ նա իր սեռը թաքցնում Է, որպեսզի իրեն չառեւանգեն: Ավանդույթի համաձայն, ամուսնական տարիքի հասնելով, Վադաֆարն իրավունք ունի հրաժարվել տղայի պարտականություններ կատարելուց: Բայց նա չի ցանկանում դա անել, որպեսզի նման ճակատագիր չվիճակվի իր 13-ամյա կրտսեր քրոջը: Բաչա-պոշի ավանդույթը տարածված Է Աֆղանստանում եւ Պակիստանում: Այն ընտանիքին թույլ Է տալիս խուսափել սոցիալական ճնշումից, որը կապված Է տղա զավակ չունենալու հետ: Բազմաթիվ բաչա-պոշեր դժվարությունների են բախվում չափահաս տարիքում, քանի որ նրանց համար դժվար Է լինում վարժվել կանանց համար նախատեսված կրոնական սահմանափակումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am