ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների` Սիրիային նվիրված հանդիպումն սպասվում Է ապրիլի 28-ին Մոսկվայում

Armenpress 17:05, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Մեւլյութ Չավուշօղլուի՝ Սիրիային նվիրված եռակողմ հանդիպումն սպասվում Է ապրիլի 28-ին Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության մի աղբյուր:

«ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպումը պլանավորված Է շաբաթ օրը Մոսկվայում»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների նախորդ բանակցությունները մարտի 16-ին կայացել են Աստանայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am