1000х90.jpg (78 KB)

Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան

Armenpress 14:49, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա: Այդ մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ կայացած զրույցում:

«Մենք նման հարց չենք քննարկել, իսկ այդ հարցի վերաբերյալ այլ մեկնաբանությունների համար կարող եք դիմել դատախազություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նշեց Բաղդասարյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինքն անձամբ կողմ կքվեարկի՞ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, եթե նման նախաձեռնություն լինի, Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ տվեց «եթե»-ներով չառաջնորդվել:

Ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան լրատվամիջոցների մասնակցությամբ հրավիրված ասուլիսում նշել էր, որ ժողովրդի թեկնածուն կորոշվի Հանրապետության հրապարակում: Կհայտարարվի թեկնածուի անունը, հանրության արձագանքով կորոշվի, թե ով է ժողովրդի թեկնածուն:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ ապրիլի 25-ից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am