1000х90.jpg (78 KB)

Գերմանիան հավելյալ 1 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային որպես հումանիտար օգնություն

Armenpress 11:53, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան լրացուցիչ 1 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային որպես մարդասիրական օգնություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք չենք կարող միայնակ թողնել Սիրիայի բնակիչներին»,-գերատեսչությունը մեջբերել Է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի խոսքը:

Տակավին ապրիլի 18-ին, ելույթ ունենալով Բունդեսթագում, նախարարը հայտնել Էր, որ ԳԴՀ-ի իշխանությունները մտադիր են ավելացնել Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը: «Մենք մինչ այժմ տրամադրել ենք ավելի քան 2 մլրդ եվրո եւ պետք Է ավելին անենք»,-հայտարարել Է նա: Գերմանիան անցյալ տարի 720 մլն եվրո Է հատկացրել Սիրիային որպես հումանիտար օգնություն: 2012 թվականին հակամարտության սկսվելուց հետո ԳԴՀ-ն մերձավորարեւելյան այդ երկրին ընդհանուր առմամբ տրամադրել Է 2,2 մլրդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am