1000х90.jpg (78 KB)

Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժել է չորս մարդ

Armenpress 21:36, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունն ապրիլի 23-ին, ժամը 23:51-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am