Աբովյան քաղաքում տնակ է այրվել

Armenpress 20:55, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն ապրիլի 24-ին, ժամը 16:17-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 27 շենքի մոտակայքում տնակ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:00-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել են փայտյա շինությունը (10 քմ), ներսում՝ հնամաշ կենցաղային իրեր և մոտ 2 խմ վառելափայտ:

Տուժածներ չկան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am