1000х90.jpg (78 KB)

Զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռվի մայրամուտից հետո այցելել Վատիկանի թանգարաններ

Armenpress 18:00, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մշակույթի նախարարությունը գործարկել Է Notturni D՚Arte («Արվեստի գիշերներ») նախագիծը, որով զբոսաշրջիկներին հնարավորություն Է տալիս Վատիկանի թանգարաններ այցելել ուրբաթ օրերին՝ մայրամուտից հետո:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է թանգարանի պաշտոնական կայքում: Բոլոր ցանկացողները կկարողանան գիդի ուղեկցությամբ թանգարաններում շրջել ժամը 19:00-ից մինչեւ 23:00-ն: Ընդ որում՝ մուտքի արժեքը կկազմի 21-ից մինչեւ 38 եվրո, իսկ տոմսերը կարելի Է ձեռք բերել միայն կայքում: Նաեւ երեկոյան այցելության ծրագրի մեջ մտնում Է համերգային ծրագիր: Notturni D՚Arte ակցիան կտեւի մինչեւ հոկտեմբերի 26-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am