Կայացել է Կարապետյան-Մեդվեդև հեռախոսազրույցը

Armenpress 23:54, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդեւը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարեւորությունը:

Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am