Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն սկսել են Key Resolve զորավարժությունները

Armenpress 10:54, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ապրիլի 23-ին սկսել են Key Resolve ամենամյա զորավարժությունները, որոնք կշարունակվեն երկու շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հայտնել Է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով զինվորական աղբյուրի:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը եւ ԱՄՆ-ի զորքերը դեռեւս պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակել այդ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են՝ չնայած ապրիլի 27-ին նշանակված միջկորեական գագաթնաժողովին: Ավելի վաղ Key Resolve զորավարժություններն անցկացվում Էին մարտին, բայց այս տարի դրանք հետաձգվել Էին Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ: Գործակալության տվյալներով՝ Key Resolve ներկայիս զորավարժություններում մինչեւ 12,2 հազար ամերիկացի զինվորներ գործի կդրվեն Հարավային Կորեայի եւ արտասահմանյան այլ ռազմակայաններից:

Զինվորական աղբյուրը հարավկորեական գործակալությանը հայտնել Է, որ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ներկայիս զորավարժությունները կանցկացվեն «զուսպ ռեժիմով»՝ կապված Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովի անցկացման պլանների, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am