Պաշտոնական այցով ԱՄՆ ժամանող Մակրոնը «բարեկամության կաղնի» Է բերում Թրամփին

Armenpress 09:58, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 23-ին ԱՄՆ կժամանի առաջին պաշտոնական այցով: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, չնայած այն բանին, որ երկու երկրների հարաբերություններում կան սուր հարցեր, Մակրոնն ինքն այս այցի մասին խոսում Է, ավելի շուտ, որպես խորհրդանշական այցի մասին: Թրամփի հետ իր հանդիպման հիմնական նպատակները նա համարել Է լավ ու կայուն հարաբերությունների ցուցադրումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այցը նվիրված Է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հարաբերությունների 250-ամյակին: Մակրոնի ծրագրում նախատեսված Է ոչ միայն շփում նախագահական զույգի հետ, այլեւ ելույթ Կոնգրեսում: Ի պատիվ ֆրանսիացի հյուրերի Թրամփն իր նախագահության ընթացքում առաջին անգամ կազմակերպում Է կառավարական ընթրիք: Մակրոնն իր հերթին Թրափի համար տանում Է կաղնի Ֆրանսիայի հյուսիսից, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսել են ափ իջնել ամերիկյան զորքերը:

Նա կարծում Է, որ ծառը, որը նախագահները կտնկեն Միացյալ Նահանգների ղեկավարի այգում, կդառնա երկու երկրների երկարատեւ հարաբերությունների խորհրդանիշը: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, Ֆրանսիայի ղեկավար Էմանունել Մակրոնին կնվիրեն Սպիտակ տան Երկնագույն սենյակի աթոռի պաստառի մի մասը՝ շրջանակում: Այս մասին հաղորդել Է CNN-ը: Ապրիլի 23-ին Մակրոնին եւ նրա կնոջը՝ Բրիջիտին, սպասում Է առանձին ճաշկերույթ ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ: Նա նրանց կընդունի ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի տանը՝ Վիրջինիայի նահանգում Պոտոմակ գետի ափին: Ինչպես պարզաբանել են Սպիտակ տանը, դա ընդգծում Է Ֆրանսիայի՝ որպես ԱՄՆ-ի առաջին դաշնակցի բացառիկ կարգավիճակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am