Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը

Armenpress 13:31, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին եւ Արցախի հոգեւոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը կարեւորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Երկուստեք նշվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման եւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am