Ֆիննախի պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ և ՀԲ գարնանային հանդիպումներին

Armenpress 17:41, 21 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում մեկնարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումները, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը, և ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տարաբնույթ հանդիպումների այս հարթակը ԱՄՀ ու ՀԲ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեկնարկել է «VTB Capital» բանկի կողմից կազմակերպված ներդրողների հետ հանդիպմամբ, որին հաջորդել են «Bank of America Merrill Lynch»-ի կողմից կազմակերպված ներդրողների հետ հանդիպումները։ Երկու հանդիպումների ընթացքում էլ ակնհայտ է, որ միջազգային հանրության ուշադրության կիզակետում Է ՀՀ ՖՆ կողմից իրակացված ֆիսկալ կանոնի վերանայումը և հարկային օրենսգրքի ընդունումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am