1000х90.jpg (78 KB)

Բելառուսի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Armenpress 19:18, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,  Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը արդի փուլում Հայաստանի առջև կանգնած բազմաչափ խնդիրների արդյունավետ լուծման գրավականն են: Համոզված եմ, որ երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը կապահովի հայ-բելառուսական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների: Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություն Ձեր բոլոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման գործում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am