Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնության հաղթողները  

Armenpress 13:43, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ըմբշամարտի ֆեդերացիան: Երկօրյա պայքարում հաղթողներ են դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 60 կգ Արարատ Մանուչարյանը, 63 կգ Հրաչյա Պողոսյանը, 67 կգ Աշոտ Կիրակոսյանը, 72 կգ Մալխաս Ամոյանը , 77 կգ Վահե Պողոսյանը, 82 կգ Հովհաննես Հարությունյանը, 87 կգ Հակոբ Բաղդասարյանը, 97 կգ Ռազմիկ Խաչատրյանը և 130 կգ Հակոբ Թադևոսյանը:

«Մրցաշարն առանց անակնկալների անցավ: Հաղթեցին ուժեղագույն մարզիկները: Սակայն պետք է նշեմ, որ միջին և դրանից բարձր քաշային կարգերում թերություններ ունենք: Պետք է շատ աշխատենք: Հակառակ դեպքում՝ միջազգային հարթակում մեծ ակնկալիքներ չենք կարող ունենալ: Ապրիլի 23-ին հավաք ենք սկսելու Երևանում, այնուհետև միջազգային մրցաշարերի ենք մասնակցելու Ղազախստանում և, հնարավոր է, Բաթումում: Այդպիսով, մոտենում ենք Եվրոպայի առաջնությանը»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am