ՀՀ վարչապետը նշանակել է արարողակարգի պատասխանատուի, օգնականի և ռեֆերենտի

Armenpress 13:28, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին ստորագրել է որոշումներ վարչապետի արարողակարգի պատասխանատու (ղեկավար), օգնական և ռեֆերենտ նշանակելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության e-gov.am կայքը հայտնում է, որ Արմեն Գիչյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու (ղեկավար)։ Ավելի վաղ նա զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը:

Արմեն Դավթյանը նշանակվել է վարչապետի ռեֆերենտ, իսկ Նաիրի Պետրոսյանը՝ վարչապետի օգնական:

Նախկինում Դավթյանն ու Պետրոսյանը զբաղեցնում էին ՀՀ նախագահի ռեֆերենտի պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am