1000х90.jpg (78 KB)

Արամ Ա Կաթողիկոսը գալիս է Հայաստան /լրացված/

Armenpress 09:54, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։

«Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է, հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ»,-Հայաստան այցից առաջ օդանավակայանում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ նշելով, որ անտարբեր չի Երևանի փողոցներում ընթացող իրադարձությունների նկատմամբ:

Խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am