Հնաբերդ գյուղում վագոն-տնակ և 30 հակ անասնակեր է այրվել

Armenpress 21:51, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 19-ին, ժամը 17:40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է` 18:47-ին, մարվել` 20:11-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, գյուղի վերջնամասում այրվել են Շ. Ա.-ին պատկանող վագոն-տնակի (մոտ 18 քմ) փայտյա կառուցատարրերը և մոտ 30 հակ անասնակեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am