Ադրբեջանը և Թուրքիան տնտեսական վնասների պատճառով ստիպված են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով

Armenpress 21:02, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Ադրբեջանը արժույթային տատանումների հասցրած վնասներից խուսափելու նպատակով  պատրաստվում են երկկողմ առևտրային հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով՝ թուրքական լիրայով և ադրբեջանական մանաթով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Թուրքիան Ադրբեջանի հետ առևտրային հաշվարկներն ազգային արժույթներով իրականացնելու հարցում որևէ խոչընդոտ չի տեսնում»,-նշել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, ով հարցազրույց է տվել «Թրենդ» գործակալությանը:

«Ազգային արժույթներով առևտուրը հնարավորություն կտա խուսափելու մի շարք վնասներից, որոնք գալիս են արժութային տատանումներից»,-նշել է նախարարը:

Թուրքիայի ֆինանսների նախարարությունը Ադրբեջանի հետ երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու նպատակով բանակցություններ էր սկսել դեռևս 2016թ. դեկտեմբերից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am