Սակավաջրության ռիսկերի կանխման նպատակով կառավարությունը ձեռք կբերի շարժական պոմպեր

Armenpress 20:18, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում սակավաջրության ռիսկերի կանխման հրատապ միջոցառումների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար շարժական պոմպեր ձեռք բերելու նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրեց անհրաժեշտ միջոցներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման՝ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել թվով 20 շարժական պոմպ:

Նշվում է, որ շարժական պոմպերի ձեռքբերումը ոռոգման շրջանի սկզբում նպատակ ունի առավել արդյունավետ օգտագործել ժամանակավոր ձևավորվող մակերևութային ջրահոսքերը, որոնք դուրս են գոյություն ունեցող ոռոգման համակարգերը սնող ավազաններից:

Պոմպերը նախատեսվում է տեղադրել նաև կոլեկտորադրենաժային ցանցի այն հատվածներում, որտեղ բացակայում են ստացիոնար պոմպակայանները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am