Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Armenpress 11:55, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Լատվիան Էստոնիայից հետո ԵՄ անդամ երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս համաձայնագիրը: Շնորհակալ ենք Լատվիայի Սաեյմայի բոլոր խմբակցություններին, Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը, մեր ընկերներին աջակցության համար»,- գրել է դեսպանը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Մինչ այս պահը համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել էր Էստոնիան:

ՀՀ Ազգային ժողովն այն վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am