Բասկետբոլի Ա Լիգայի հաղթողը «Արցախ»-ն է, Հայաստանի չեմպիոնը՝ «Արթիկ»-ը

Armenpress 21:53, 18 Ապրիլ, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բասկետբոլի Ա Լիգա հաղթող դարձավ Ստեփանակերտի «Արցախ»-ը, իսկ Հայաստանի չեմպիոնը «Արթիկ»-ն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնության եզրափակչի երկրորդ խաղի առաջին քառորդում «Արցախ»-ը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ՝ 19։16։ Երկրորդ քառորդում արթիկցիներին հաջողվեց մի պահ առաջ անցնել հաշվի մեջ, բայց «Արցախ»-ը նորից առաջ էր հաշվի մեջ՝ 44։35։ Մեծ ընդմիջումից հետո «արցախցիները» մնում էի առաջատարի դիրքում (70։61)։ Ի վերջո «Արցախ»-ը հաղթեց «Արթիկ»-ին 98։90 հաշվով։

Ըստ ՖԻԲԱ-ի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կանոնադրության Հայաստանի չեմպիոն կարող է դառնալ Հայաստանի գրանցում ունեցող թիմը, իսկ այդ դեպքում «Արցախ»-ը դարձավ միայն Ա Լիգայի հաղթող։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am