Վարդան Մակարյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար

Armenpress 17:15, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է հրամանագիր Վարդան Մակարյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Համաձայն Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի. 1. Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 2. Վարդան ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am