Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը նշանակվել են ՀՀ փոխվարչապետներ

Armenpress 17:09, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է հրամանագրեր Վաչե Վազգենի Գաբրիելյանին և Արմեն Անդրանիկի Գևորգյանին ՀՀ փոխվարչապետեր նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Գևորգյանն ազատվել է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am