Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ

Armenpress 17:07, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,-նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am