Սեբաստիայի փողոցում երկու ավտոմեքենա է այրվել

Armenpress 20:13, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 17-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

«Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԲԿ պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը:

Պարզվել է, որ այրվում են ավտոմեքենաների առջևի հատվածները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:54-ին:

Այրվել են «Lexus» մակնիշի (վարորդը` Ռ. Մ.) և «Opel Zafira» մակնիշի (վարորդը՝ Ա. Չ.) ավտոմեքենաների շարժիչի հատվածները՝ ամբողջությամբ, սրահները՝ մասամբ, ջերմահարվել են բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանի ապակիները (կոտրվել էին) և մյուս բնակարանի արտաքին պատին ամրացված օդորակիչը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- տեղեկացավ  «Արմենպրես»-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am