Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Armenpress 17:58, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ապրիլի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության և հավանական զարգացումների վերաբերյալ, երկուստեք ընդգծվել է հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am