ՔԶԱԿ-ի մասնագետները մտնում են Սիրիայի Դումա քաղաք

Armenpress 17:33, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնագետները մտնում են Սիրիայի Դումա քաղաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA սիրիական ազգային գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին:

«Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետները մտնում են Դումա քաղաք»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՌԴ-ի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-մայոր Իգոր Կիրիլովն՝ ամփոփելով ՔԶԱԿ-ի Գործադիր խորհրդի հատուկ հանդիպման արդյունքները, հայտնել Էր, որ ՔԶԱԿ-ի փորձագետները, որոնք ժամանել են Սիրիա՝ այդ երկրի Դումա քաղաքում քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը հետաքննելու համար, հույս ունեն ենթադրյալ պատահարի վայր այցելել ապրիլի 18-ին:

Ավելի վաղ ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն ասել Է, որ խմբի մեջ մտնում Է ինը մասնագետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am